среда, 27 марта 2013 г.
пятница, 22 марта 2013 г.
четверг, 21 марта 2013 г.
****
Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Ինչու՞ են մարդիկ գուռում կռվելու ժամանակ:
-Որովհետև կորցնում են ինքնատիրապետումը,-ասաց մեկը:
-Բայց ինչու գոռալ,եթե այդ մարդը գտնվում է քո կողքին,-հրացրեց ուսուցիչը,-չի կարելի նրա հետ խոսել ցածրաձայն:Ինչու բղավել:
Աշակերտները առաջարկում էին իրենց պատասխանները,բայց դրանցից ոչ մեկը չէր բավարարում ուսուցչին:Վերջիվերջո նա բացատրեց.
Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և կռվում են,նրանց սրտերը բաժանվում են միմյանցից:Որպեսզի այդ հեռավորության վրա մարդիկ կարողանան իրար լսել,նրանք ստիպված բղավում են:Այնքան ուժգին են նրանք վիճում,այնքան բարձրաձայն են գոռում:
-Իսկ ի՞նչ է կատարվում,երբ մարդիկ սիրահարվում են:
Նրանք չեն գոռում,ընդհակառակը,խոսում են ցածր:Դա հետևանք է նրա,որ նրանց միջև հեռավորությունը շատ փոքրիկ է:
-Իսկ ի՞նչ է կատարվում,երբ մարդիկ ավելի ուժգին են սիրահարվում,-շարունակեց ուսուցիչը:
Նրանք չեն խոսում,այլ միայն շշնջում են և նրանց սրտերն ավելի են մոտենում:Վերջում նույնիսկ շշնջալ պետք չի,նրանք միայն նայում են նայում են միմյանց և հասկանում են ամեն ինչ առանց խոսքերի:Այդպես լինում է այն ժամանակ,երբ իրար հետ երկու սիրող մարդիկ են:
Եվ այսպես,երբ վիճում եք,մի թողեք ձեր սրտերին հեռանալ իրարից ,մի արտասանեք այնպիսի բառեր,որոնք էլ ավելի կմեծացնեն ձեր միջև հեռավորությունը:Գուցե գա այնպիսի
օր,երբ այդ հեռավորությունը
այնքան
կմեծանա,որ դուք երբեք
չեք
գտնի
հետդարձի
ճամփան:
Подписаться на:
Сообщения (Atom)
Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...
-
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին. Սիրուն վարդին, կարմիր վարդի...
-
Ասում են հին վերքն հաճախ է ցավում, Երբ եղանակը ամպոտ է ու վատ... Բայց գարունն այսօր այնպես արևում, Փռում է լույսի հրճվանքն անարատ: Ծիծառներ...
