понедельник, 25 ноября 2013 г.

Adriano Celentano - L'arcobaleno


ես այնքան հապշտապ հեռացա

որ ժամանակ չմնաց էլ «մնաս բարով»ի համար.

կարճ ակնթարթ էր, հիմա այն ավելի կարճ է,

Երբ  արևի շողը ներս է սողոսկում սրտիդ մեջ:

Ծիածանը իմ սիրո լուրն է,

գուցե մի օր այն դիպչի քեզ էլ,

ու կարելի է գույներով ջնջել

ամենից ստորացուցիչ ու ցավագին թախիծը:

Ես երեկոյան արևի վերջնալույս եմ դարձել

և խոսում եմ ապրիլյան տերևների պես,

և դողում եմ ամեն անկեղծ ձայնի հետ

և ճնճղուկների հետ զգում նուրբ երգեցողությունը

իմ խոսքը ավելի ու ավելի գեղեցիկ և հարուստ է`

լռության մեջ իր միտքն  ավելի հստակ եմ արտահայտում:

Այնքան շատ բաներ չեմ հասկանում,

որոնք պարզ են ընկնող աստղերի պես:

ու պետք է քեզ ասեմ`

մեծ հաճույք է տանել իմ այս ծանրաքաշ ճամպրուկները :

Ես իրոք կարոտում եմ քեզ, թանկագին ընկեր:

այնքան շատ ասելիք կա.


http://animilanista.wordpress.com/2013/08/17/%D5%AE%D5%AB%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8-%D5%AC%D5%B8%D6%82%D6%80%D5%B6-%D5%A7/#more-1271

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...