Քո նորականաչ գարուն հայացքում
Այնքան Ծաղկոտ ես...
Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։
Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած`
Վաղորդյան մի բույլ գարնանահոտ ես ։
Գուցե այն օդն ես գարնանաշաղոտ,
Երբ պետք է գալիս,
Երբ անշունչ հոգուս' խորքից
Կոկորդիս, մի հևք է գալիս ։
Ախր դու այնքան նուրբ ու հեզոտ ես,
Բայց ներսից ինչ որ ծմակոտ լանջի`
Քարափի փեշին, փռված
Մի փոքրիկ ձնածածկույթ ես...
Ուր գարնան կանչի ձնծաղիկներն են
Ձեռք ձեռքի սեղմած հողից կարկաչում,
Եվ չքնաղաբույր իրենց հեզությամբ
Ցրտահար եղած, կիսաքանդ մտքիս`
Գարնան շունչ բերում։
Չէ' դու ինձ նման`
Ծաղկաբնակ այն վառ պուրակում,
Ուր արևը միշտ սիրտ է ճարակում,
Ինչ որ նորածագ մի անծանոթ ես։
Փոքրիկ, բայց շնչեղ անոթն ես դարձել
Փոքր ինչ շփոթված խառնակ մտքերիս։
Անցորդն ես դարձել կյանքիս
Կարծրացած անհարթ մայթերի,
Եվ լուսնից պոկված բարի լուսնոտը`
Գիշերներիս մեջ իմ լուռ խոհերի։
Ախր այս անչափ, բայց նաև չափված`
Տարածության մեջ
Ինձ այնքան մոտ ես, և այնքա՜ն հեռու`
Մշուշին բազմած ամպ ու շաղոտ ես։
Գուցե համառոտ, բայց չքնաղագեղ
Մի էպիզոդ ես ու մի ակնթարթ,
Որ կանցնի անթարթ...
Կմնա ինձ հետ նո՛ր մի արահետ`
Քարոտ ու անհարթ...
Թող լինի այնպես` ինչպես կլինի,
Մեկ է` դու այնքա՜ն քաղցր ու հեզոտ ես,
Ու այնքա՜ն֊այնքան լույս արևոտ ես...
Մ.Մհերյան