среда, 23 января 2013 г.

Տարիները լուռ...


Տարիները լուռ,չափազանց անձայն
Կսահեն դեպի խորքերն անցյալի:
Ուշացած սիրուդ անձրևն էլ անգամ
Իմ հին հուշերի փոշին չի մաքրի:
Դու կզարմանաս ինքդ քեզ վրա.
Ախր դու այնքան լավ էիր թաքնվել,
Որտեղի՞ց սերը քեզ նորից գտավ
Ու ինչպե՞ս է քո փակ սիրտը մտել:

Դու կփնտրես ինձ ներկա օրերում,
Բայց կգտնես լոկ գրկում անցյալի
Եվ մոռանալով հրաժեշտ ու մերժում`
Կուզես,որ սերը քո սրտին տիրի:
Անցյալի գրքից կջանաս պոկել
Երբեմնի սիրուս հուշերը մաշված,
Բայց տարիները հետ չեն գալիս էլ,
Իսկ սխալները մնում են չուղղված:
Ու անպատասխան սերը քո կյանքն էլ
Կդարձնի իմի նման խորտակված,
Սիրո պատճառած վերքը սրտումդ
Մի օր սխալը քո կհասկանաս:
Մինչ դու փորձում էիր փախչել քո սիրուց,
Անտարբերության քողով ծածկվել,
Սերն ինքը հոգնեց քեզ որոնելուց
Ու քեզնից արդեն երես է թեքել...

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...