Անունդ վախով եմ տալիս
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:
Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում`
Թանկագին գաղտնիքի նման:
Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է` օդի մեջ հանկարծ
Անունիդ մի փոշի առնի:
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ-ոք:
Սակայն դու սիրելիս, հոգիս,
Անունս տալի˚ս ես արդյոք…
***
Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչո՞ւ են հաճախ լինում անջատված,
Ուրիշների հետ և չհասկացված:
Եվ ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում`
Ինչո՞ւ ենք միայն հետո իմանում,
Թե ո՛վ էր լավը, բայց ընտրեցինք ո՛ւմ:
***
Ինչո՞ւ է նաև այսպես պատահում.
Ինչ հարկավոր է, քիչ է պատահում,
Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում:
Ինչ հարկավոր է, քիչ է պատահում,
Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում:
Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչո՞ւ են հաճախ լինում անջատված,
Ուրիշների հետ և չհասկացված:
Եվ ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում`
Ինչո՞ւ ենք միայն հետո իմանում,
Թե ո՛վ էր լավը, բայց ընտրեցինք ո՛ւմ:
****
Սիրվել չի տրվում կյանքում ամենքին:
Է, դե ինչ արած, գնո՞ւմ ես գնա,
Կսկիծով վառած իմ սիրտն ու հոգին
Եվ ինձ չսիրած` գնո՞ւմ ես գնա:
Թող ծաղկունք փռվի, թող քամին լռի,
Թող արև վառվի քո ճանապարհին,
Թող գարունները ժպտան քո կյանքին,
Եթե քեզ պետք է` գնո՞ւմ ես գնա...
***
Դու շատերից իմ մասին կարծիքներ ես հավաքում,
Չես հավատում ինքդ քեզ, ուրիշին ես հավատում:
Մի նեղացիր ինձանից, եթե սիրտս քեզ մերժի,
Ես չեմ ուզում սիրես ինձ կարծիքներով ուրիշի....
Չես հավատում ինքդ քեզ, ուրիշին ես հավատում:
Մի նեղացիր ինձանից, եթե սիրտս քեզ մերժի,
Ես չեմ ուզում սիրես ինձ կարծիքներով ուրիշի....
***
Սիրահարված չեմ, ոչ էլ տարված
Եվ չեմ երազել` ես քեզ երբեք,
Բայց հաճելի է, անկեղծ ասած,
Նաև քո մասին մտածել:
Մենք այնպես պարզ ենք նայում իրար,
Խաղաղ ձուլված են սրտերը մեր,
Մի˚թե սրտերի ձուլման համար
Պետք է անպայման սիրահարվել…
Եվ չեմ երազել` ես քեզ երբեք,
Բայց հաճելի է, անկեղծ ասած,
Նաև քո մասին մտածել:
Մենք այնպես պարզ ենք նայում իրար,
Խաղաղ ձուլված են սրտերը մեր,
Մի˚թե սրտերի ձուլման համար
Պետք է անպայման սիրահարվել…
***
Ամեն ինչ էլ լավ էր այնպես,
Հասկանալի և անփորձանք,
Ի՞նչ պատահեց մեզ իսկապես,
Ինչու՞ իրար չհասկացանք։
Հասկանում ենք այս աշխարհի
Չարն ու բարին ամեն տեսակ,
Հասկանում ենք ուրիշներին,
Բայց մենք իրար չհասկացանք։
Հասկանալի և անփորձանք,
Ի՞նչ պատահեց մեզ իսկապես,
Ինչու՞ իրար չհասկացանք։
Հասկանում ենք այս աշխարհի
Չարն ու բարին ամեն տեսակ,
Հասկանում ենք ուրիշներին,
Բայց մենք իրար չհասկացանք։
Եթե խոսենք պարզ ու անկեղծ,
Երկուսով էլ չունենք հանցանք։
Գուցե սիրո պակասն է հենց,
Որ մենք իրար չհասկացանք։
Նույնիսկ տարբեր ազգի մարդիկ
Հասկանում են իրար շատ լավ.
Բայց մեր լեզուն թեև նույնն է.
Ինչու՞ իրար չհասկացանք։
Երջանկության համար արդեն
Կարծում էինք ամեն ինչ կար,
Արի գոնե հասկանանք, թե
Ինչու՞ իրար չհասկացանք։
Երկուսով էլ չունենք հանցանք։
Գուցե սիրո պակասն է հենց,
Որ մենք իրար չհասկացանք։
Նույնիսկ տարբեր ազգի մարդիկ
Հասկանում են իրար շատ լավ.
Բայց մեր լեզուն թեև նույնն է.
Ինչու՞ իրար չհասկացանք։
Երջանկության համար արդեն
Կարծում էինք ամեն ինչ կար,
Արի գոնե հասկանանք, թե
Ինչու՞ իրար չհասկացանք։
***
Կուզեի հիմա քո ճանապարհին
Ամեն-ամեն ինչ զուգել, զարդարել
Դու կասկածեիր կյանքում շատերին,
Բայց չիմանայիր, որ ես եմ եղել:
Եվ ամեն գիշեր պատուհանիդ տակ
Կուզեի գարնան ծաղիկներ դնել
Դու լուսաբացին առնեիր դրանք,
Բայց չիմանայիր, որ ես եմ դրել:
Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն,
Կուզեի նրան իմ կյանքով շեղել…
Դու երկար-երկար ապրեիր կյանքում
Եվ չիմանայիր, ով եմ ես եղել…
Комментариев нет:
Отправить комментарий