Դու հեռացար...
Բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
Հազար աչքեր հուրհրան քո առաջին`
Ես կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ով էլ խոսի`քեզ հետ իմ ձայնը կգա
Իմ շշունջը կփարվի քո ականջին:
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիշները դիպչեն քեզ`
Հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությյամբ:
Տուն կգաս նորից, քո գրքերի մեջ սուզվես
Թղթերիդ մեջ ես կերևամ վերստին,
Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:
Լուսամուտդ փակես`մրրիկ կլինեմ,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյակդ ու աշխարհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ…
Թե աչքերս
Քառյակ
Բայց ինքս ինձ նորի՛ց գտա փողոցում,
Նորի՛ց դրսում, նորի՛ց սիրող, նորի՜ց խենթ…
Քե՜զ եմ փնտրում: Թեև չկա՜ս, դու չկա՜ս,
Բայց դո՛ւ ես այս փողոցներով ինձ տանում.
Քեզնո՛վ է լի սիրտ ս, շուրջս ու ճամփաս,
Քեզնո՛վ է լի ամեն հայացք ու անուն:
Մայթին ընկած սլացիկ շուքը ծառի
Կիսալույսում ինձ քո ստվերն է թվում.
Բարձրահասակ մեկը գալիս է հեռվից՝
Ինձ թվում է, թե այդ դո՜ւ ես երևում:
Իմ ետևից քո ոտնաձայնն է ասես,
Ետ եմ դառնում՝ օտար դեմք է նայում ինձ.
Մեկը խոսեց, թվաց քո ձա՜յնն է անտես,
Թվաց դո՛ւ ես ելնում դեմի անկյունից…
Ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ,
Փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած,
Ես խենթորեն խմբերի՜ն եմ խառնվում,
Ես կարոտից խեղդվո՜ւմ եմ խենթացած:
Ո՛ւր էլ լինես, ինչքան լինես դու հեռվում,
Հիմա իմ դեմ կհայտնվե՛ս դու սակայն.
Ում որ այսպես որոնո՜ւմ են աշխարհում,
Նա պիտի գա՛ անպայման:
******
Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:
Թե խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՜վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ...
Թե իմանայիր
Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը
Երբ թվացել է մարել են դարձիդ բոլոր լույսերը
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել
Շամպայնի նման խշշացող, կանչող
Արբեցնող առու
Բայց ես թեքել եմ թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը
Բայց երբ գիշերը
Ուղեկիցներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհ իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ
Հասնելու հույսով քայլել եմ նորից
Թեև անհայտ է եղել կայանը
Մի ժպտա այդպես
Հավատարիմ եմ մնացել ես ինձ
***
Իմ հոգու լույսին իմ էությանը:
***
Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում,
Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի
Միայն հեռվից լռություննեն կտցահարում
Ոտնաձայները ուշացած անցորդների:
Հոգիս դեռ հույսն է ամոքում. թվում է, որ
Հեռվում ծնվող ոտնաձայները անցորդի
Դանադաղում են լուսամուտիս մոտենալով
Եվ թվում է, ահա կանգնեն, կանգնեն պիտի...
Բայց հեռանում են, հեռանում նորից նրանաք`
Տագնապներիս այնպես օտար և անհաղորդ,
Տրորում է սիրտս ասես իր ոտքի տակ
Լուսամուտիս տակով անցնող ամեն անցորդ
Այդ դու
Այդ դու ես տվել ինձ աշխարհում
Այս գարունները իմ սիրելի,
Շռայլումներն այս գարնանային,
Այս ծաղիկները հազարանուն
Այդ դու ես սփռել այս դաշտերին…
Այդ դու ես շաղել ծաղիկներին
Մարգարիտներն այս ցողաշաղախ
Եվ այս թախծի գանձը խաղաղ
Այդ դու ես փռել երազային
Զարթնող աշխարհում առավոտ վաղ:
Այս աղբյուրները` արծաթ ու պաղ,
Դու ես բխեցրել իմ ընթացքին.
Պարգևել ոսկի`արեգակին.
Կյանքը դարձրել շող ու ծիծաղ
Ու փռել ողջը իմ ճամփեքին:
Եվ այս երկինքը ու իմ հոգին
Այդ դու ես լցրել աստղերով բարկ.
Տվել աստղերն ինձ որպես մանյակ.
Երազ ես տվել դու իմ կյանքին
Ու երազներիս տվել ես կյանք…
Իսկ դու, դու հեռու և անտեղյակ
Ապրում ես անհոգ, անփույթ, անփայլ,
Անցնում ես կյանքով թեթևաքայլ
Ու չգիտես էլ, որ երկնի տակ
Այսքան հարուստ ես, այսքան շռայլ…
Թե աչքերս քեզ որոնեն
Ես կփակեմ մութ կոպերով
Որ աշխառհում քեզ չտեսնեն.
Թե խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով ,
Որ հնչյունն իսկ չշշնջա .
Բայց երբ սիրտս , սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իռ դեմ ,
Ինչով փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչով փակեմ...
Ս.Կապուտիկյան
Սիրո երգ
Թե ես չեմ սիրում չեմ սիրում քեզ ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն ,
Ձմռան արևը՝ այսքան այրում ,
Անխոս երկինքը՝ այսքան անհուն
Թե ես չեմ սիրում ,չեմ սիրում քեզ.
Թե դու չես սիրում , չես սիրում ինձ
Հապա ինչու են ձեր փողոցում
Աըդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ տներ մաըթեր ու ձյուն
Թե դու չես սիրում , չես սիրում ինձ
Ու թե չենք սիրում մենք իրարու
Ինչու են աստղերն այսքան անթիվ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,
Եթե չենք սիրում մենք իրարու.
Ս.Կապուտիկյան
Ասում են, թե
***
Ասում են, թե
Այնպես անփույթ, այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։
Ասում են, թե մոռացել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես, մոտս թողել քո հոգին։
Եվ այնպես հեշտ, այնպես հանգիստ
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Անունդ իմ շուրթերին։
Ասում են, թե ինձ դավել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես ու տանջում ես իմ հոգին։
Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կագնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:
Ասում են, թե սերը սուտ է, չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է, արի շունչ տուր կրակին։
Առանց սիրո տունս ցուրտ է, արի շունչ տուր կրակին։
Քառյակ
Ճերմակ վարդերի թալուկ թերթերին,
Այսօր վաղորդյան ցողեր են իջել.
Այն ով է արդյոք գիշերում լռին
Ուզում էի դուրս չգալ այս իրիկուն,
Մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ.Բայց ինքս ինձ նորի՛ց գտա փողոցում,
Նորի՛ց դրսում, նորի՛ց սիրող, նորի՜ց խենթ…
Քե՜զ եմ փնտրում: Թեև չկա՜ս, դու չկա՜ս,
Բայց դո՛ւ ես այս փողոցներով ինձ տանում.
Քեզնո՛վ է լի սիրտ ս, շուրջս ու ճամփաս,
Քեզնո՛վ է լի ամեն հայացք ու անուն:
Մայթին ընկած սլացիկ շուքը ծառի
Կիսալույսում ինձ քո ստվերն է թվում.
Բարձրահասակ մեկը գալիս է հեռվից՝
Ինձ թվում է, թե այդ դո՜ւ ես երևում:
Իմ ետևից քո ոտնաձայնն է ասես,
Ետ եմ դառնում՝ օտար դեմք է նայում ինձ.
Մեկը խոսեց, թվաց քո ձա՜յնն է անտես,
Թվաց դո՛ւ ես ելնում դեմի անկյունից…
Ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ,
Փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած,
Ես խենթորեն խմբերի՜ն եմ խառնվում,
Ես կարոտից խեղդվո՜ւմ եմ խենթացած:
Ո՛ւր էլ լինես, ինչքան լինես դու հեռվում,
Հիմա իմ դեմ կհայտնվե՛ս դու սակայն.
Ում որ այսպես որոնո՜ւմ են աշխարհում,
Նա պիտի գա՛ անպայման:
******
Նա տիրական տեսքով կանգնա՛ծ մնաց կողքիդ,
Իսկ ես,
եկա անցա՜ ես քո մոտով:
Իսկ ես,
եկա անցա՜ ես քո մոտով:
Ու չիմացավ ոչ ոք, որ քեզ ինձ հետ տարա,
Տարա` տեղավորած իմ աչքերում,
Տարա իմ ունկներում ձա՜յնը քո մետաղյա,
Ու քո շո՜ւնչը տարա իմ թոքերում.
Տարա այնպես, ինչպես ուղեկցում ես դու ինձ`
Բարձրագնա՜, ջահե՜լ, սիրահարվա՜ծ,
Տարա` քեզ հանձնելու գարնան մաքուր բույրին՛
Ու հողմերի՜ն տալու ճակատդ բաց.
Ու քայլեցինք մեկտեղ, ու քայլեցինք դանդաղ
Դեպի հեռուն գարնան ճամփաներով,
Կածանն արտորանքով մեզ ուղեկցեց անտառ,
Թռչունները ասին «եկաք բարո՜վ».
Ծառերն` բողբոջների թարթիչները բացած
Մե՜զ ժպտացին հազար, հազար աչքով,
Մեր ոտքերին փարվեց հողը` խոտով իր թաց,
Մեր դեմ գի՜րկը բացեց բացատը զով.
Ու քայլեցինք այսպես, ու քայլեցինք երկար
Հեռու` փոշուց, ծխից ու աղմուկից,
Մեր մեջ ոչինչ, ոչինչ գորշ ու մանր չկար,
Որ կառչում է հոգուն, կապում շեմքից.
Կար միայն ե՜րգ, կարո՜տ, սիրո արցունք ու խինդ,
Ու ճամփանե՜ր` լցված առավոտով…
Նա տիրական տեսքով կանգնա՛ծ մնաց կողքիդ,
Իսկ ես, եկա անցա՜ ես քո մոտով
Տարա` տեղավորած իմ աչքերում,
Տարա իմ ունկներում ձա՜յնը քո մետաղյա,
Ու քո շո՜ւնչը տարա իմ թոքերում.
Տարա այնպես, ինչպես ուղեկցում ես դու ինձ`
Բարձրագնա՜, ջահե՜լ, սիրահարվա՜ծ,
Տարա` քեզ հանձնելու գարնան մաքուր բույրին՛
Ու հողմերի՜ն տալու ճակատդ բաց.
Ու քայլեցինք մեկտեղ, ու քայլեցինք դանդաղ
Դեպի հեռուն գարնան ճամփաներով,
Կածանն արտորանքով մեզ ուղեկցեց անտառ,
Թռչունները ասին «եկաք բարո՜վ».
Ծառերն` բողբոջների թարթիչները բացած
Մե՜զ ժպտացին հազար, հազար աչքով,
Մեր ոտքերին փարվեց հողը` խոտով իր թաց,
Մեր դեմ գի՜րկը բացեց բացատը զով.
Ու քայլեցինք այսպես, ու քայլեցինք երկար
Հեռու` փոշուց, ծխից ու աղմուկից,
Մեր մեջ ոչինչ, ոչինչ գորշ ու մանր չկար,
Որ կառչում է հոգուն, կապում շեմքից.
Կար միայն ե՜րգ, կարո՜տ, սիրո արցունք ու խինդ,
Ու ճամփանե՜ր` լցված առավոտով…
Նա տիրական տեսքով կանգնա՛ծ մնաց կողքիդ,
Իսկ ես, եկա անցա՜ ես քո մոտով
Комментариев нет:
Отправить комментарий