пятница, 8 июня 2012 г.

Հեռացումի խոսքեր




Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել
Կյանքս ,որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի,կմարի-բայց երգս կա ,կապրի դեռ:

Կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս
Երգերիս մեջ -դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտս հուգուս:






Հավիտյան գոց ու անխոս թափառել եմ ու լռել
Ոչ ոք ,ոչ ոք ,չգիտե, արդյոք ինչ է կյաքս ,ես 
Միայն գիտեմ որ կյանքում ինչ որ երգեր եմ գրել

Ինչպես գիտեմ որ դու կաս որ սիրում  է մեկը Քեզ
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, 
Քո աչքեչի քո դեմքի տրտմությունը սրբազան
Կյաքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր:

ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...
Մոտենում է քույր իմ ախ, իրիկունս միգամած,
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից
Ի՞նչպես ,ի՞նչպես ընդհունեմ կյանքիս բաժակը քամած:

Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներեն ինձ:
Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս,ես
ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան....
-Ինչ էլ լինի , քույր իմ քույր, հեռանալիս չանիծես
Խեղճ կարոտը թևերիս , որ երբեք քեզ չհասան:

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...