пятница, 12 октября 2012 г.

Հարյուր մեկ տարի սրանից հետո

Հարյուր մեկ տարի սրանից հետո
Մեր սրտերը տաք կգտնեն իրար,
Երբ էլ չենք լինի ո'չ ես, ո'չ էլ դու,
Ո'չ էլ մեր սիրո խենթ գետը վարար...

Ես միանգամից քեզ կճանաչեմ
Սիրո բուրմունքից մեր հարյուրամյա,
Ու երբ խանդավառ գիրկս կկանչեմ,
Դու կթոթափե՜ս փոշիս մեկդարյա...

Կգրկես մի զուսպ կրքով անխռով,
Ու կարթնանանք մենք երկար թմբիրից..
Հարյուր մեկ տարվա և' սեր ու գորով,
Ե'վ խինդ ու արցունք` կարթնանան  նորից... 


Հարյուր մեկ տարի սրանից հետո,
Պաղ միջաստղային տարածության մեջ,
Նորից մենք կանցնենք սիրո շքերթով`
Հարյուր մեկ տարվա բոցերով անշեջ...

Հարյուր մեկ տարի սրանից հետո.

Սարգիս Միքայելյան

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...