вторник, 27 июня 2023 г.
ԵՎ կար ժամանակ, որ իմ քաղաքի
Քնած մայթերով շրջում էինք մենք
ՈՒ չէինք փնտրում աշխարհում ոչինչ.
..
Իբրև լույս ու դող
Մատներդ ունեի ես իմ ձեռքի մեջ,
ԵՎ դու ունեիր
Կոպիցդ կախված արցունքը քո ջինջ:
ԵՎ չէինք փնտրում աշխարհում ոչինչ:
Հետո իմ ձեռքն էր
Քո ուսի վրա այրվելով տխրում,
Տառապում իբրև չարձակված մի ճիչ..
.
Ուսը, քո ուսն էր
Այրվող ձեռքիս տակ քնքշորեն փխրում
ՈՒ ծանրանում էր արցունքը քո ջինջ:
ԵՎ չէինք փնտրում աշխարհում ոչինչ:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...
-
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին. Սիրուն վարդին, կարմիր վարդի...
-
Ասում են հին վերքն հաճախ է ցավում, Երբ եղանակը ամպոտ է ու վատ... Բայց գարունն այսօր այնպես արևում, Փռում է լույսի հրճվանքն անարատ: Ծիծառներ...
Комментариев нет:
Отправить комментарий