четверг, 21 июня 2012 г.

Թե իմանայիր




Թե իմանայիր
Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը
Երբ թվացել է մարել են դարձիդ բոլոր լույսերը
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել
Շամպայնի նման խշշացող, կանչող
Արբեցնող առու
Բայց ես թեքել եմ թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը
Բայց երբ գիշերը
Ուղեկիցներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհ իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ
Հասնելու հույսով քայլել եմ նորից
Թեև անհայտ է եղել կայանը
Մի ժպտա այդպես
Հավատարիմ եմ մնացել ես ինձ
Իմ հոգու լույսին իմ էությանը:

Դու հեռացար.


Դու հեռացար...
Բայց ես գիտեմես գիտեմ,
Ուր էլ գնասես քեզ հետ եմես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
Հազար աչքեր հուրհրան քո առաջին`
Ես կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ով էլ խոսի`քեզ հետ իմ ձայնը կգա
Իմ շշունջը կփարվի քո ականջին:
Էլեկտրավառ փողոցներով, երբ քայլես`
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիշները դիպչեն քեզ`
Հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությյամբ:
Տուն կգաս նորից, քո գրքերի մեջ սուզվես
Թղթերիդ մեջ ես կերևամ վերստին,
Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:
Լուսամուտդ փակես`մրրիկ կլինեմ,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյակդ ու աշխարհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ…

Մթնշաղային ժամերին



Մթնշաղային ժամերին, երբ ես,
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսերես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո...
Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ-մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն....

пятница, 8 июня 2012 г.

Հեռացումի խոսքեր




Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել
Կյանքս ,որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի,կմարի-բայց երգս կա ,կապրի դեռ:

Կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս
Երգերիս մեջ -դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտս հուգուս:





Դու էլ չըկաս



Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։
Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Не отрекаются любя









Не отрекаются любя -
   Ведь жизнь кончается не завтра,
   Я перестану ждать тебя,
   А ты придешь совсем внезапно.
   Не отрекаются любя.

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...