воскресенье, 13 октября 2013 г.

Բաժանված ենք

Բաժանված ենք...
      Բայց մինչեւ իսկ հեռվից հեռու քեզ եմ տենչում,
      Քո աչքերն եմ ես որոնում ամբոխի մեջ,
      Քեզ եմ փնտրում հազարավոր անցորդներում
      Ու քո ձայնն եմ փորձում որսալ կանչող
                     անթիվ ձայների մեջ:

      Բաժանված ենք...
      Բայց դեռեւս քո ձեռքերն եմ զգում մարմնիս,
      Քո համբույրն է դողում շուրթիս,
      Քո շնչով եմ շնչում այսօր առաջվա պես:

      Բաժանված ենք...
      Միմյանց համար պայքարելով
      Ու փնտրելով հանդիպումի արահետներ,
      Հասկանալով գինը սիրո,
      Հասկանալով խորությունը ապրած վշտի ու ցավերի,
      Սերը սրտում գանձի նման ամուր պահած՝
      Միեւնույնն է, բաժանված ենք...

      Բայց բաժանված ցավով միայն.
      Իսկ մեր սիրով՝ դեռ տաք,
      Շուրթերս այրող համբույրներով,
      Այն երազով, երբ ես ու դու մի ամբողջ էինք,
                     մի մարդու պես,
      Այն խոսքերով, որ լռությունն էր շշնջում
                     մեր ականջին,
      Մենք դեռեւս միասին ենք-
      Քանի դեռ կանք...
      Որովհետեւ հավատում եմ,
      Որ ծնվել եմ այրող սերդ ճաշակելու անմար հույսով,
      Որ ծնվել եմ լոկ քեզ համար.

      Թեկուզ եւ մենք բաժանված ենք

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...