воскресенье, 13 октября 2013 г.

ամենքս էլ միայնակ ենք մահանում

Վերջիվերջո ամենքս էլ
միայնակ ենք մահանում: Մի
ամբողջ կյանք պայքարում
ենք չգիտենք էլ ինչի համար,
հորինում ենք օրենքներ,
գծում սահմաններ և
տանջվում, երբ ինչ-որ մեկը
չի նկատում մեր սահմանն ու
անցնում է այն: Հիմար ենք,
հիմար... Անսահման կամ
գուցե սահմանյալ
ժամանակից մեզ տրված
կարճ կամ գուցե ոչ այդքան
կարճ հատվածտ վատնում
ենք անիմաստ պայքարում,
որտեղ չկան ոչ հաղթողներ,
ոչ հաղթվողներ: Չգիտեմ,
երևի շատ տխուր եմ, երևի
տխրությունը խրոնիկ հյուր է
դարձել ինձ, բայց ես շատ եմ
հիասթափվել... Հիասթափվել
եմ, որովհետև մարդկանց
հանդեպ հավատս եմ
կորցրել. ես չեմ հավատում
մարդ տեսակին
ընդհանրապես, որովհետև
վերջիվերջո ամենքս էլ
միայնակ ենք մահանում:
Այնքան տխուր է, երբ
վարդագույն երազների
աշխարհից քեզ վռնդում են ու
նետում ճշմարտության
իրական ճահիճը: Դառնում
ես բոլորի նման... Անտարբեր,
դաժան, ցինիկ, միայնակ... Եվ
չկա մեկը, ում կգրկես ու
կպատմես, թե որքան դաժան
են մարդիկ: Վախենում եմ
ամենքից, զգուշանում եմ,
կասկածում եմ... Այլևս
անտանելի է, չգիտեմ ինչպես
շարունակեմ կյանքս, ուր
գնամ, ինձ որտեղ տանեմ,
թաքցնեմ, մոլորեցնեմ
այնպես, որ էլ չգտնեմ... Ես չէի
ուզում 21 տարեկանում
այսպես հիասթափվել,
կոտրվել, կորցնել հավատս,
հույսերս, հոգուս լույսը չէի
ուզում կորցնել, չէի ուզում
մթնել, հանգչել, կործանվել
մարդկանց մեջ մարդկանց
պատճառով... Ես կուզեի մի
մեծ, լուսավոր բան անել,
որպեսզի մարդիկ դուրս գան
իրենց գորշությունից,
դաժանությունից, կեղտից,
սակայն գիտակցում եմ, որ
շատ փոքր եմ, աննշան,
գիտեմ, որ անկարող եմ
փոխել նրանց, ես նրանց եմ
նմանվում, ես դառնում եմ
նրանցից մեկը... ամենքս էլ
միայնակ ենք մահանում
վերջիվերջո... մեկն ուշ, մեկը`
շուտ...

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...