суббота, 14 июля 2012 г.


Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն 
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր
Նայել պահվող ճամփաներին անանուն 
ՈՒ երազել խնդություներ արևառ
Նայել կանաչ հովիտներին՝ արևի 
Իրիկնային երանգներով շղարշված
Խմել լուսե երանգները վերևի՝ 
Երջանկացած ու հարբած
Ականջ դնել ցորենների շշուկին 
Եվ սպասել, որ շշուկները բուրեն 
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին 
ՈՒ երազները մեղմորեն օրորեն
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն
Աչքերս հառել հուրհրատող երազին


Լսել ձայներ, որ զնգացին ու անցան
Երանգների պես իրիկվա երազի
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_ 
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան 
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում..



Չարենց

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...