суббота, 14 июля 2012 г.

Հանդիպում ենք




Հանդիպում ենք պատահաբար
Մեր բաժանման փողոցում,
Ես կոպերս եմ սեղմում իրար,
Դու աչքերդ ես պինդ գոցում:
Իբրև` դու ինձ չես նկատում,
Չեմ նկատում իբրև քեզ...
Ոչ սիրում ենք, ոչ էլ ատում,
Անծանոթներ ենք պարզապես:
Եվ գնում ենք լուռ ու խռով,
Իրար երբեք չենք հարցնում,
Թե ինչու ենք սիրո հրով
մեր աչքերը 
կուրացնում:



Իշխան սիմոնյան

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...