суббота, 14 июля 2012 г.

Միշտ զգում եմ



Միշտ զգում եմ ես մի հեռավոր,
Օտար աշխարհում ինձ պես վշտահար
Մի սիրտ է այրվում` անհայտ, մենավոր
Եվ երազում է, թախծում ինձ համար:


Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով
Ես փայփայում եմ ձեռները նրա.
Եվ գուրգուրում եմ, գգվում կարոտով`
Քնքուշ գլուխը իմ կրծքի վրա

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...