Կուզեմ դառնաս հիշողություն,
Դառնաս անուշ
անցած երազ,
Դառնաս կարոտ,
երգ ու խոստում,
Ցնորքի պես
դու ինձ ժպտաս:
Կուզեմ դառնաս
անանց հուզում,
Դառնաս
արցունք, ծիծաղի ցող,
Դառնաս տարերք
ու սպասում,
Բայց ելնում ես իմ դեմ անտես,
Քո տաք սիրով
այնպես ցնծում,
Որ չգիտեմ, թե
էլ ինչպես
Քեզ դարձնեմ հիշողություն...
Մետաքսե
Մետաքսե
Комментариев нет:
Отправить комментарий