среда, 8 августа 2012 г.

***


Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,

Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,

Որ բորբոքես քո հայացքով չվերծանվող,
Քո ժպիտով և վարակիչ քո ծիծաղով.


Այն ջերմությամբ, որ չի այրում, այլ խորովում,
Այն մեղմությամբ, որով հաշտվում ես, խռովում.

Այն ձեռքերով, որ խոսում են իմաստալից,
Չասված խոսքից ասված խոսքի իմաստ տալիս.

Այն նազանքով, որ նազանքից շատ է հեռու,
Այն բաժանքով, որ բաժանքից շատ է հեռու...

Ահա ինչու՝ ես ապրում եմ այն կարոտով
Որ նե՛րս կգաս, ո՛չ թե կանցնես իմ տան մոտով

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...