воскресенье, 5 августа 2012 г.

Սիրում եմ քեզ



Սիրում եմ քեզ և չգիտես թե ինչպես
Երկինք գետին հավասար են ոչնչի
Քեզ Սիրում եմ հանց ծաղիկը բույրն իր հեզ
Նա բույր կտա ,սակայն ես քեզ չեմ զիջի
Վախենում ես որ ինձ կորցնես մշտապես
Դրա համար աշխարհը քեզ կճնշի
Բայց չգիտես որ իմ շունչն ՝ես առանց քեզ
Ժամացույցս վայրկյան անգամ չի շնչի
Սիրում եմ քեզ և ես գիտեմ թե որքան
Ցամաքից ծով մութից ծիրը ճաճանչի
Սառցալեռան եզրից մինչև Սահարան

Ալ  աշունից ծիլը գարնան կանչի
Քեզ Սիրում եմ և չգիտես տե որքան
Ողջ աստղերը սիրուս փշրանքն են չնչին.


Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...