Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի – երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ "դու"-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ – անդադա՜ր ժպտացել:
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե°լ ևս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկիդ,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո°ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագնդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասեսէ
Ես գոհ կմնամ:
Միայն... միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ "դու"-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անունդ ասա...
|
вторник, 8 января 2013 г.
Անծանոթուհուն
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...
-
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին. Սիրուն վարդին, կարմիր վարդի...
-
Ասում են հին վերքն հաճախ է ցավում, Երբ եղանակը ամպոտ է ու վատ... Բայց գարունն այսօր այնպես արևում, Փռում է լույսի հրճվանքն անարատ: Ծիծառներ...

Комментариев нет:
Отправить комментарий