Դու հեռու ես , ինձնից հեռու ես, հեռու
Քեզ սիրում եմ հեռուների ջինջությամբ
Իմ կարոտի երկինքների ծովերում
Լողում ես դու , որպես ամռան ճերմակ ամպ:
Քեզ սիրում եմ մեզ անջատող դաշտերի
Կապուտաչյա անծայրությամբ կուսական
Քեզ սիրում եմ մեզ անջատող գետերի
Խորությունով, հորդությունով լուսակաթ
Քեզ սիրում եմ ես հարավից մինչ հյուսիս
Փռված բոլոր աստղունքների բույլերով
Բոլոր բողբոջ փթիթներով մայիսի
Բոլոր բացված ծաղիկների հույլերով
Պատասխանիր կարոտանքիս տխրալից
Իմ քնարի ընկերուհի լուսեղեն,
Երբ ենք այսքան հեռու եղել իրարից
Երբ ենք այսքան իրար մոտիկ մենք եղել:
Комментариев нет:
Отправить комментарий