Կանչիր, և ես կգամ, թեկուզ մահվան միջով,
Թեկուզ արյան գնով, միևնույն է, կգամ,
Միայն կանչող լինի, լինի ինձնով շնչող,
Միայն դա դու՛ լինես, ես անպայման կգամ:
Ասա՝ ես կմեռնեմ, միայն կամքդ լինի,
Կանցնեմ, թող իմ մահով դեմքիդ ժպիտ շողա,
Իսկ երբ կմոռանաս՝ էլ քեզ պետք չեմ լինի՝
Կհառաչեմ թաքուն… սակայն կգամ, կգա՜մ:
Տիեզերքն է շնչում, այդ հրաշքը անշեջ,
Հորինելով կյանքի, հոգու լեգենդը հին,
Կանչիր, և ես կգամ անհունն այդ սրտիս մեջ
Եվ ինձ քե՛զ կզոհեմ, միայն կանչիր, կանչի՜ր:
Комментариев нет:
Отправить комментарий