четверг, 29 марта 2012 г.

Կգամ




Ես կգամ ,երբ դու մենակ կմնաս
 Տրտում իրիկվա ստվերիների տակ, 
Երբ դու կթաղես տենչերդ խորտակ 
Եվ վհատությամբ երբ կհեռանաս... 
Ես կգամ, որպես մոռացված մի երգ, 
Հյուսված աղոթքից , սիրուց ու ծաղկից, 
Քո մեռած սրտում կլինի թաղիծ, 
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք: 
Ես կգամ, երբ դու կլինես տրտում, 
Երբ երազներդ հավետ կմեռնեն: 
Ձեռքդ կբռնեմ , ցավդ կըմբռնեմ, 
Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում:

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...