среда, 28 марта 2012 г.

ԴՈՒ





Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Դո՛ւ՝
հասարա՜ կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այդ բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն ես զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Ու ես, անգի՜ ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփը թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Դո՛ւ՝
հասարա՜ կ մի դերանուն...

Комментариев нет:

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...