суббота, 31 марта 2012 г.

Լուսմփոփի՜ պես աղջիկ



Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն ...
Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
 Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
 Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
 Լուսամփոփի՜ պես աղջիկ 

ԱՆՋԱՏՈՒՄ


Լռություն է: Խորունկ:
Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել:
Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում:
Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
 Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե այս տրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝
Ինչ-որ հեքիաթական թրթուրի պես:
ՈՒրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
«Անջատվա՜ծ է »:
Այս բառն ինձ դարձրել կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ:
Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն....
ՈՒ՞ր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա'շտ կա:
 ... Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ
, Եվ կանացի ձեռք է՝ ճյուղի նման ջարդված....
 Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա՝ ես փոխում եմ ազգությու՜նս....
Կա՞: Պատասխան չկա: Լռություն է: ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
 Բայց և լռությու'ն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
 Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե'կ բառով է լցված՝ «ԱՆՋԱՏՎԵԼ» -ով:
Եվ մե'կ միտք է հիմա մեջս գոռում - գոչում. -
Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՜նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «ԱՆՋԱՏՎԵԼ» բայը:
Թե կա՝ ես փոխում եմ ազգությու՜նս.....

Նամակ


Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ... 

четверг, 29 марта 2012 г.

Կգամ




Ես կգամ ,երբ դու մենակ կմնաս
 Տրտում իրիկվա ստվերիների տակ, 
Երբ դու կթաղես տենչերդ խորտակ 
Եվ վհատությամբ երբ կհեռանաս... 
Ես կգամ, որպես մոռացված մի երգ, 
Հյուսված աղոթքից , սիրուց ու ծաղկից, 
Քո մեռած սրտում կլինի թաղիծ, 
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք: 
Ես կգամ, երբ դու կլինես տրտում, 
Երբ երազներդ հավետ կմեռնեն: 
Ձեռքդ կբռնեմ , ցավդ կըմբռնեմ, 
Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում:

Ես քեզ կպատմեմ





Երեկոն փռեց իր թևերը մութ,
 Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
 Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ:
Լայն ստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կպատմեմ ոսկե հեքիաթներ,
 Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կպատմեմ ոսկե հեքիաթներ

***



Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր...
Ստվերները ծածանոտ
Կերերան ու կհանգչեն,
Կզգամ քայլը քո ծանոթ,
Քո խոսքերը կհնչեն:
Դու անկարծ կհայտնվես
Անակնկալ դու կգաս,
Քաղցր սուտով կխաբես,
Կսիրես ու կգթաս:
Եվ մենության այս միգում
ՈՒ խավարում այս մեռած
Սեր կվառես իմ հոգում,
Ազատությու՜ն ու երա՜զ...
Մեղմաքայլ կհեռանաս,
ՈՒ կմնամ միայնակ,
Նորի'ց, նորի'ց կդառանաս՝
Խորհրդավոր ու հստակ:
Մութ գիշերում կնստեմ՝
Լցված սիրով խնդագին,
Քո գաղտնիքը ես գիտեմ
Բայց չեմ ասի ոչ ոքին...
Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում,
Իմ ճրագը ոսկեհուր... 

Քեզ հիշեցի



Լուսամփոփը հանկարծ շոշաց
 Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
 Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով
 Եվ ես հանկարծ քեզ հիշեցի:
Դու ինչու՞ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչու՞ ես այդպես անհուն
Ու անեզերք:

Փնտրում ես դու



Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
 Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
 Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
 Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
 Սրտիս այնպես վիշտ ես բերում,
 Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես, Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

 ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Կգամ




Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
 Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
 Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
 Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
 Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ, Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Երբ որ դու կաս..



Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,
Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:
Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին,
Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում:
Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս,
 Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:
Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,
 Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:
Գնում եմ ես մերժված, տրտում:
Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:

Ն.Զարյան

***



Գուցե նստած պատշգամբում
 Թախծում ես դու մեկի մասին,
Որ երազում է ուրիշին,
Եվ քեզ բնավ չի նկատում:
Ես քո դիմաց այրվող մի հուր,
Չես նկատում , այրվում եմ զուր,
Մեկն էլ գուցե ինձ է փարվում
Իր իղձերում, իր աշխարհում:
Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
Դողում ենք լուռ, այրվում անվերջ
ՈՒ մոխրանում մեր չսիրած ,
Մեզ չսիրող թևերի մեջ:

Ն.Զարյան

среда, 28 марта 2012 г.

Կարոտել եմ







Դու հեռու ես , ինձնից հեռու ես, հեռու
Քեզ սիրում եմ հեռուների ջինջությամբ
Իմ կարոտի երկինքների ծովերում
Լողում ես դու , որպես ամռան ճերմակ ամպ:


Քեզ սիրում եմ մեզ անջատող դաշտերի
Կապուտաչյա անծայրությամբ կուսական
Քեզ սիրում եմ մեզ անջատող գետերի
Խորությունով, հորդությունով լուսակաթ


Քեզ սիրում եմ ես հարավից մինչ հյուսիս
Փռված բոլոր աստղունքների բույլերով
Բոլոր բողբոջ փթիթներով մայիսի
Բոլոր բացված ծաղիկների հույլերով



Պատասխանիր կարոտանքիս տխրալից
Իմ քնարի ընկերուհի լուսեղեն,
Երբ ենք այսքան հեռու եղել իրարից
Երբ ենք այսքան իրար մոտիկ մենք եղել:


Եվ տեսության ժամի համար չմոռանաս աղոթել




Այստեղ ահա կբաժանվենք,
Մնասբարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի:
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ ուր կերթաս
Կասկածներից ես դողում եմ…
Թող պահպանե քեզ աստված:
Ախ առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա
Բայց ուր լինես, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր
Որ քեզ շատ եմ կարոտել
Եվ տեսության ժամի համար
Չմոռանաս աղոթել..

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ







Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

... Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում

Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ

Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

Կարոտ








Ես հիմա արդեն հասկանում եմ դա,
Հիմա, երբ այլևս հեռու եմ քեզնից,
Հասկանում, որ քեզ կարոտում եմ շատ,
Երբ դու լինում ես հեռու ինձանից:
Ինձ շատ դժվար է շատ հեռու լինել,
Շատ հեռու այդքան շատ սիրող սրտից,
Ես այնքան ուզում եմ միշտ քեզ հետ լինել,
Լինել գրկիդ մեջ, լինել սիրելիդ:

Իսկ աչքերս, տե’ս, աչքերս, ահա’,
Կարոտել են քեզ ու քո աչքերին:
Բայց ես դնում եմ մի մեծ վերջակետ,
Վերջակետ բոլոր այս կարոտներին,
Չնայած նրան, որ սիրում եմ քեզ,
Կփորձեմ հաղթել շատ մեծ այս ցավին

Կանչիր





Կանչիր, և ես կգամ, թեկուզ մահվան միջով,
Թեկուզ արյան գնով, միևնույն է, կգամ,
Միայն կանչող լինի, լինի ինձնով շնչող,
Միայն դա դու՛ լինես, ես անպայման կգամ:

Ասա՝ ես կմեռնեմ, միայն կամքդ լինի,
Կանցնեմ, թող իմ մահով դեմքիդ ժպիտ շողա,
Իսկ երբ կմոռանաս՝ էլ քեզ պետք չեմ լինի՝
Կհառաչեմ թաքուն… սակայն կգամ, կգա՜մ:

Տիեզերքն է շնչում, այդ հրաշքը անշեջ,
Հորինելով կյանքի, հոգու լեգենդը հին,
Կանչիր, և ես կգամ անհունն այդ սրտիս մեջ
Եվ ինձ քե՛զ կզոհեմ, միայն կանչիր, կանչի՜ր:

ԴՈՒ





Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Դո՛ւ՝
հասարա՜ կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այդ բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն ես զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Ու ես, անգի՜ ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփը թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դո՛ւ՝
երկու տա՛ռ,
Դո՛ւ՝
հասարա՜ կ մի դերանուն...

ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ



Ես օգնեցի բոլորին ես ինձ միայն չօգնեցի
Կորով տվի ամենքին միայն ինքս հոգնեցի։
Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜-քանի՜սը կյանքում ես էլի գիժ մնացի։
Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից
Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից
Ի՚նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։
Վստահեցին ոմանք ինձ-հոգիս դարձավ գաղտնարան
Վստահեցի շատերին- գաղտնիքս առան ու տարան։
ՈՒ զղջում եմ ես մի պահ սեր ու բարիք եմ ցրել
Մինչդեռ պետք էր սեր հայցել իսկ բարիքը վաճառել....

Գնաց ուրիշ սիրո հետ




Իմ ժպիտների ծալքերի միջև թախիծը սողաց
Եվ անհուսության ակոսի նման գծվեց ճակատիս:
Անցյալս արդեն մի ծերունի է հիմա լռակյաց,
Քանզի մեր միջև խոր վիհ են փորում ժամ, օր ու ամիս:
Որ էլ չտեսնեմ ես լույսը օրվա,
Դեմքեր մարդկային, գութ ու կարեկցանք՝
Թող ծովը նետվի՛ ցամաքի վրա,
Մեռնեն օր ու կյանք
Եվ դառնան անհետ:
Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:
Թող մի ահեղ հուր մոխրացնի իսկույն
Մարդկային ամեն, ամե՛ն ձեռակերտ,
Հողը ճեղքըվի, և փռվի ճեղքում
Մի մեծ մոռացում,
Որ տևի հավետ:
Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:
Իմ խոցված սիրտն է խփում խավարում՝
Չեմ ուզում լսել խնդության մասին,
Թող երգի քամին մռայլ ու տրտում,
Որ արար աշխարհ իմ վիշտը կիսի:
Հպարտությունն ու թախիծն իմ կյանքում մի վիհ են բացում:
Իմ բերանի մեջ զգում եմ դառըն համը փլուզման,
Եվ իմ գլուխը գորշ մտքերով է անընդհատ լեցուն,
Քանզի իմ սրտում մի ճիչ կա միայն,
Գիշեր ու ցերեկ մի ճիչ ու աղետ՝
Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Շ.Ազնավուր

Ես սպասում եմ քեզ







Ես հավատում եմ, որ դու կաս,
Ես սպասում եմ քեզ.
Իմ բաղձալի և բացակաս,
Ես սպասում եմ քեզ։
Դու խոստացել ես ինձ՝ հոգուս
Կապույտ այգաբացին,
Մթնշաղին իմ վաղահաս՝
Ես սպասում եմ քեզ։
Քո խոստումները երեկվա
Այսօր չմարմնացան,
Թեկուզ դու վաղն էլ չերևաս,
Ես սպասում եմ քեզ։
Կաղնիս վաղուց է մերկացել
Հույսի տերևներից,
Թեկուզ դալուկ աշնանը գաս
Ես սպասում եմ քեզ։
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ։

Իմ սերը







Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Առաջին սերը





Պետք չէ,սիրելիս,
Զուր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշեր ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկնում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
Անգղ էլ լինի' արծիվ էթվում,
Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է.
Որ....
Գիտեմ, ջանս,
Զուր ես կրկնում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դու չգիտես.

Առաջին սերը,ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես' միշտ կուտ է գնում...


***







Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա... 

Թողեց գնաց








Եվ արևս թողեց գնաց,
Ինձ թողեց ու մենակ գնաց..


Եվ մեր անդարձ բաժանումից
Մի մոլորված ու խեղճ լուսին,
Մեկ էլ մի մութ գիշեր մնաց....

суббота, 24 марта 2012 г.

Прости за все


  

 Лишь только ночь оборвется
   В сердце отзовется печаль
   Что было - не вернется,
   Больше не вернется, нет, а жаль...
   Как унылы осени пустые дни
   Во имя солнца и весны, прости, прости.
  
   Прости за боль обидных слов,
   За то, что нам не очень-то везло,
   Ты мне прости преграды на пути
   Прости за все, и за любовь прости....
    

Плачу







  ......Да, напрасно, говорят, что все со временем проходит,
   Да, напрасно, я надеялась: любовь ушла от нас,
   Только знаешь, без тебя ведь ничего не происходит,
   Стоит вспомнить мне тебя, и слезы падают из глаз.
   
   Плачу, снова, слышишь, о тебе, любимый плачу,
   Слезы; я наверно, наревела их за всех,
   Пусть удачу, мои слезы принесут тебе удачу,
   Мое горе превратится в твою радость, в твой успех.
   
   Понимаешь, до сих пор в моей ты жизни слишком важен,
   Понимаешь, каждый день в моих мечтах я все с тобой,
   Только знаешь, я ведь верю, что когда-нибудь однажды,
   Ты все вспомнишь, и поймешь, как счастлив был тогда со мной.
    

Закрыв глаза





Закрыв глаза
   Снова вспомню всё, что было тогда,
   Нас судьба всего на миг свела,
   Но вот сгорело счастье до тла,
   Разлука ранит сердце.
   Закрыв глаза
   С каждым днём мне всё трудней без тебя,
   Я живу, печаль в душе храня,
   Живу своей любви не тая,
   Я не могу без тебя.
   
   Осталась без тебя
   Быть может навсегда,
   Звучат вдали слова любви,
   Тебя вернуть нельзя. ...

Девчонка




  О чём ты грустишь, девчонка,
   Раскрыв широко глаза,
   Зачем вместо смеха звонкого
   Бежит по щеке слеза?
   Быть может его любила
   Открыто ты всей душой,
   А он на тебя не смотрит,
   Смеётся он над тобой,
   
   Не надо грустить не надо,
   И слёзы ты зря не лей
   Придёт любовь другая,
   Быть может ещё сильней
   
   Не может забыть девчонка,
   Всё в сердце её живёт
   Тот парень что там в сторонке
   Другую встречать идёт
   Любовь не даёт покоя
   Печалью на сердце грусть
   Когда-бы он был с тобою
   Исчезла твоя-бы грусть....

пятница, 23 марта 2012 г.

Не Плачь


Не плачь еще одна
Осталась ночь
У нас с тобой
Еще один раз прошепчу
Тебе ты мой
Еще один последний раз
Твои глаза
В мои посмотрят
И слеза вдруг упадет
На руку мне а завтра я
Одна останусь без тебя
Но ты не плачь
Не плачь так получилось
Что судьба нам не дала
С тобой быть вместе
Где же раньше я была
Как поздно встретила
Тебя но в этот миг
Я знаю что теперь твоя
И только крик
Сдержу я завтра
А сейчас побудь со мной
В последний раз
Пойми теперь не думать
Не смогу я о тебе
Сама не знаю
Как позволила себе
Чтоб ты любовь
Мою забрал
В тот час когда
Тебя увидела
И прошептала да
Но ты пойми
Пойми меня
Ведь знаешь
Как люблю тебя
Люблю тебя
Так знай
Тебя везде я отыщу
Где б не был ты
Я испишу тебе стихами
Все листы
И если встречу я тебя
Среди толпы
Ты не свернешь уже тогда
С моей тропы
Я украду тебя от всех
И будешь мой тогда навек
Ты мой навек

четверг, 22 марта 2012 г.

Ты Уже Не Придешь



Ты уже не придешь писем мне не напишешь,
Не обнимешь меня ,голос мой не услышишь.

Белые снега, белые снега и тебя со мною нет,
Поздно вечером в темной комнате я целую твой портрет,
По земле пройдешь легкой поступью не задев живой росы,
Словно шум дождя в теплом воздухе ,я пойму что это ты.


В тишине полей в зелени листвы слышу я твои шаги,
Утренний туман солнечный рассвет как тепло твоей руки,
Я открою дверь в комнате тепло до утра не буду спать,
Может ты придешь ,может позовешь ,может прилетишь опять.

Ты уже не придешь, писем мне не напишешь,
Не обнимешь меня, голос мой не услышишь.
Не уйдешь в поздний час, не проснешься с рассветом,
Я не верю еще, что тебя рядом нет

Как Жаль


Как жаль, что нам не быть вдвоем,
Как грустно, что не повторится.
Что в сердце мне не жить твоем,
Что рано улетели птицы
И больше песен не споем
Как жаль, что нам не быть вдвоем

Как жаль, что я уже не та,
Уже спокойно сплю ночами
Осталась за спиной черта,
За ней мы раньше так скучали,
Но канула любовь в лета.
Как жаль, что я уже не та.

Но ночами часто предо мной твой образ
Мне напоминает о тебе, любимый.
Мой родной, как часто слышу я твой голос,
Он зовет меня в тот день неповторимый.
Я бегу к тебе, я так стара-аюсь,
Падаю во сне и просыпааюсь.

И вновь две жизни существууют:
Одна, в которой ты остался
Где ты меня еще целу-уешь,
Где каждый день со мной встречался,
И день минутой был тогда.
В той жизни ты со мной всегда

Другая жизнь, в которой я
Теперь спустя уж год и месяц,
Живу по-прежнему любя,
Но только солнце так не светит,
И рядом больше нет тебя.
Как жаль, что рядом нет тебя.

Ветер пусть тоску мою с собой уносит,
Пусть развеет, разметет ее по свету.
Почему меня ты милый броосил,
Почему тебя со мною больше нету.
Ты вернись, я так тебя молю-у-у!
Видит бог, я до сих пор тебя люблю

 Քո նորականաչ գարուն հայացքում Այնքան Ծաղկոտ ես... Ու այնքա՜ն այնքան լույս արևոտ ես։ Ձյունաշերտ հոգուս դաշտերին իջած` Վաղորդյան մի բույլ գ...